Լրահոս

16.09.2016 16:00


Ինեսա Սրապիոնյանի հոր բաց նամակը

Ինեսա Սրապիոնյանի հոր բաց նամակը

Նեղ ընտանեկան կենցաղային խնդիրների պատճառով երեք օր առաջ դուստրս ինքնակամ հեռացել էր տանից և այսօր առավոտյան ինքնակամ վերադարձել է: Այս բոլոր երեք օր ու գիշերների ընթացքում ես և իմ ընտանիքը մշտապես զգացել ենք մեր ողջ հասարակության, լրատվամիջոցների և պատկան մարմինների զորակցությունն ու աջակցությունը, ինչի համար մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում բոլորից: Միևնույն ժամանակ չեմ կարող չնշել որոշ լրատվամիջոցների անմարդկային ստոր վարքագիծը, որոնք մեր ընտանեկան դրաման փորձեցին օգտագործել իրենց չեղած վարկանիշի բարձրացման կամ քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով: Հիշե՛ք, որ գրիչը զենք է, երբեմն մահացու, և այն օգտագործելուց առաջ մտածեք, թե ինչ եք անում:

Խորին հարգանքով՝ Կարեն Սրապիոնյան

Այս խորագրի վերջին նյութերը