Լրահոս

17.09.2016 08:53


Նուբարաշենի գերեզմանատան մուտքի մոտ «Opel»-ն արգելափակվել է ցեխակույտում

Նուբարաշենի գերեզմանատան մուտքի մոտ «Opel»-ն արգելափակվել է ցեխակույտում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան մուտքի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 50 AQ 100 (վարորդ՝ Ա. Խ.) պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը