Լրահոս

17.09.2016 09:09


Վանաձոր-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարից ՌԴ քաղաքացի է զոհվել

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին տեղի  ունեցած վթարից ՌԴ քաղաքացի է զոհվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 06.56-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 35 PS 865 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվելով հայտնվել հարակից դաշտում:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Կ. Ռ.-ին (ՌԴ քաղաքացի), ով վարորդի հետ հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ե.-ի (ՌԴ քաղաքացի, ծնվ.1989 թ.) և մեկ անձը չպարզված քաղաքացու դիերը:

Այս խորագրի վերջին նյութերը