Լրահոս

17.09.2016 11:26


Նոր Խարբերդում հրդեհ է բռնկվել

Նոր Խարբերդում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 06.54-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 1/3 տան տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 22 և 24 տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.34-ին, մարվել` 08.23-ին:

Այրվել է թիվ 24 տան տանիքը (մոտ 220 քմ) և թիվ 22 տան տանիքը (մոտ 160 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը