Լրահոս

17.09.2016 11:31


Հայտնի է, թե որտեղ է հայտնաբերվել Ինեսա Սրապիոնյանը

Հայտնի է, թե որտեղ է հայտնաբերվել Ինեսա Սրապիոնյանը

Ոստիկանության` Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Սեպտեմբերի 16-ին աղջիկը հարազատների կողմից հայտնաբերվել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իրենց ամառանոցում և ներկայացվել բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ տնից դուրս գալով՝ շրջել է Երևան քաղաքի փողոցներով, իսկ սեպտեմբերի 15-ին գնացել է իրենց ամառանոց:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը