ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին է հանձնել Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական նոտան՝ կապված այն օրինագծի հետ, որը նախատեսում է 8 մլն դոլար հատկացումներ կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։
Նոտայում նշված է, որ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու՝ այդ ծրագրի իրացումը կդիտվի որպես ԱՄՆ-ի կառավարության կողմից աջակցություն «անջատողական վարչակարգին»։
Ամերիկյան կողմը նշել է, որ պատասխան նոտան կներկայացվի կարճ ժամկետում։
Ադրբեջանի բողոքի նոտան