Լրահոս

17.09.2016 15:25


Ահազանգով մեկնելով՝ նռնակ և փամփուշտներ են հայտնաբերել

Ահազանգով մեկնելով՝ նռնակ և փամփուշտներ են հայտնաբերել

Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մարտունի քաղաքից լճի ափ իջնող ճանապարհի ձախակողմյան անտառում գտնվող աղբարկղի մեջ նռնակ և փամփուշտներ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, 5.6 մմ տրամաչափի՝ 32, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 109 փամփուշտ և նռնակի 3 պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը