Լրահոս

17.09.2016 14:35


Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ընկել է Դեբետ գետը

Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ընկել է Դեբետ գետը

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.34-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` Ալավերդի քաղաքի Թումանյան և Փիրուզյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, հենապատի վրայից ընկել է Դեբեդ գետը:

Փրկարարները գետից դուրս են բերել Ա. Գ.-ին (ծնվ.1958թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը