Լրահոս

18.09.2016 00:23


Մեղրի-Ագարակ ճանապարհին «Mercedes»-ը կողաշրջվել է առվակի մեջ

Մեղրի-Ագարակ ճանապարհին «Mercedes»-ը կողաշրջվել է առվակի մեջ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18.52-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Mercedes E 320» մակնիշի 35VD555 (վարորդ՝ Մ. Խ. ծնվ. 1980թ.) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել առվակի մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ.Խ.-ին տեղափոխել են Մեղրու ԲԿ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Բ.-ին ծնվ.1980թ և պատգարակով տեղափոխել Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանկազրկել են ավտոմեքենան

Այս խորագրի վերջին նյութերը