ՀՀ դատախազությունում մուտքագրված բոլոր դիմում-բողոքները քննարկվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում: Այս առումով բացառություն չեն նաեւ քաղաքացի Արտակ Զեյնալյանից ստացված դիմումները:
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների տեղեկացնում ենք, որ Ա.Զեյնալյանից դեկտեմբերի 10-ին ստացվել է դիմումներ' 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, գրանցված 10 մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմնի գործողությունները վիճարկելու վերաբերյալ: 16.12.09թ. Ա.Զեյնալյանին գրավոր պարզաբանվել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն' քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն' քրեական դատավարության մասնակիցներ են հանդիսանում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները և ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' դատավարության մասնակից չհանդիսացող ցանկացած անձ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի պահանջելու իրեն ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ ճանաչելու մասին անձի պահանջը պետք է անհապաղ քննության առնվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից' այն ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվում է դիմողը' նրան ուղարկելով համապատասխան որոշման պատճեն:
Նկատի ունենալով, որ տուժողների իրավահաջորդներ Վարդուհի Բաղդասարյանը, Լիլյա Մինասյանը, Էդիկ Հարությունյանը, Ալլա Հովհաննիսյանը, Վաչագան Ֆարմանյանը, Սարգիս Քլոյանը, Ջեմմա Վարդումյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Ռուզաննա Հարությունյանը կամ Ա.Զեյնալյանը ներկայացուցիչ ճանաչելու մասին պահանջով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական վարույթն իրականացնող մարմնին չեն դիմել, քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում չի կայացրել Ա.Զեյնալյանի ներկայացուցիչ ճանաչելու մասին, ուստի Ա.Զեյնալյանը դատավարության մասնակից չի հանդիսանում, հետեւապես քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները չի կարող բողոքարկել:
2009թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մուտքագրված թիվ 86, 87, 88 և 89 բողոքները թողնվել են առանց քննության: Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները բողոքարկելու վերաբերյալ Ա.Զեյնալյանի դիմումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում կարող են քննության առարկա դառնալ, երբ Ա.Զեյնալյանը օրենքով սահմանված կարգով ձեռք բերի դատավարության մասնակցի կարգավիճակ: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա եռօրյա ժամկետը նախատեսված է դատավարության մասնակցի ներկայացրած բողոքների քննարկման համար, ինչը տվյալ դեպքում չի գործում:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ ստանձնելով մարտի 1-ի զոհերի հարազատների շահերի պաշտպանությունը, պատրաստվում է դատախազության անգործության իրավաչափությունը վիճարկել դատարանում։
Դատախազության պատասխանը Արտակ Զեյնալյանին