Լրահոս

19.09.2016 12:50


Երևանում կկայանա Արգենտինական ֆիլմերի V փառատոնը

Երևանում կկայանա Արգենտինական ֆիլմերի V փառատոնը

Սեպտեմբերի 19-24-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Արգենտինական ֆիլմերի V փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Դեսպանության կողմից:

Փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` ժամը 19:00–ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ, որոնք կներկայացվեն բնօրինակ լեզվով եւ հայերեն ու անգլերեն ենթագրերով:

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Ֆիլմերի ժամանակացույց`

19 Սեպտեմբեր, 20։00

ՍՊԱՍԱԶԱՆԳ, 2009

Ռեժիսոր` Էրնան Գոլդֆրիդ

Կատակերգություն, դրամա, 106 րոպե

Դերերում`Նատալիա Օրեիրո, Դիեգո Պերետտի, Նորմա Ալեանդրո

Հայերերն եւ անգլերեն ենթագրերով:

21 Սեպտեմբեր, 20։00

ԿՈՂՄՆԱՊԱՏԵՐ, 2011

Ռեժիսոր` Գուստավո Տառետտո

Կատակերգություն, դրամա, 95 րոպե

Դերերում` Խավիեր Դրոլաս, Պիլար Լոպես դե Այալա, Ինես Էֆրոն

Հայերեն և անգլերեն ենթագրերով:

22 Սեպտեմբեր, 20։00

ՀԱՐԵՎԱՆԸ, 2009

Ռեժիսոր` Մարիանո Կոն, Գաստոն Դուպրատ

Կատակերգություն, դրամա, 110 րոպե

Դերերում`Ռաֆայել Սպրեգելբուրդ, Դանիել Արաոս, Էուխենիա Ալոնսո

Հայերեն և անգլերեն ենթագրերով:

23 Սեպտեմբեր, 20։00

ՏՈՀՄԸ, 2015

Ռեժիսոր` Պաբլո Տրապերո

Դրամա, 110 րոպե

Դերերում` Գիլյերմո Ֆրանչելա, Պետեր Լանսանի, Լիլի Պոպովիչ

Հայերեն և անգլերեն ենթագրերով:

24 Սեպտեմբեր, 16։00

ԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ԱՆՏԱՌԻ ՀԵՔԻԱԹՆԵՐ, 2010

Ռեժիսոր` Լիլիանա Ռոմերո, Նորման Ռուիս

Անիմացիա, 76 րոպե

Հայերեն և անգլերեն ենթագրերով։

Այս խորագրի վերջին նյութերը