Լրահոս

19.09.2016 15:43


Հրդեհ է բռնկվել Հարժիս գյուղում

Հրդեհ է բռնկվել Հարժիս գյուղում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 5-րդ փողոցի թիվ 20 տան մոտակայքում այրվում է պահեստավորված անասնակեր (մոտ 2300 հակ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.25-ին, մարվել` 13.05-ին:

Այրվել են մոտ 2300 հակ անասնակեր և 25 քմ ծածկի փայտյա կառուցատարրերը:

Այս խորագրի վերջին նյութերը