Լրահոս

28.10.2010 11:48


Արեշև. «Մադրիդյան սկզբունքները չափազանց հում և անբավարար ձևակերպված փաստաթուղթ են»

Արեշև. «Մադրիդյան սկզբունքները չափազանց հում և անբավարար ձևակերպված փաստաթուղթ են»

«Մադրիդյան սկզբունքները չափազանց հում և անբավարար ձևակերպված փաստաթուղթ են։ Բացի դրանից, միջազգային իրավունքի փորձի տեսանկյունից անհասկանալի է մնում, թե դրանք ինչ սկզբունքներ են։ Կարևորը որոշակի փաստաթղթերն են, քայլերի հետևողականությունը, որոնք Լեռնային Ղարաբաղի պարագայում, իմ կարծիքով, պետք է բխեն՝ առաջին հերթին հաշվի առնելով հակամարտության հիմնական պատճառը։ Բխեն հենց Լեռնային Ղարաբաղի անվտանգությունից։ Այսինքն՝ գործոնների այն համալիրը, ինչի շուրջն էլ այդ հակամարտությունը ծագել է»,-հայտարարել է Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշևը «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի եթերում։

«Հիշեցնեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է Խորհրդային Միության կազմում։ Այդ խնդիրը Հայաստանին և Ադրբեջանին ժառանգություն է հասել Խորհրդային Միությունից։ Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, ապա ակնհայտ է, որ դրանք հավասարակշռված չեն և անտեսում են տեխնիկական շատ մանրուքներ։ Բայց, ամեն դեպքում, այդ տեխնիկական մանրուքների իրացման կարգից շատ բան է կախված։ Մադրիդյան սկզբունքների հեղինակները ձևակերպել են մի քանի վերացական դրություններ, սակայն հաշվի չեն առել, թե ինչ է նշանակում դաշտային պայմաններ, մանրուքները հաշվի չեն առել։ Իսկ դա շատ կարևոր է»,-եզրափակել է Անդրեյ Արեշևը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը