Լրահոս

20.09.2016 07:14


«Ֆրեշ» սուպերմարկետի մոտ «Մերսեդես»-ից առկա է եղել վառելիքի արտահոսք

«Ֆրեշ» սուպերմարկետի մոտ «Մերսեդես»-ից առկա է եղել վառելիքի արտահոսք

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21.11-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի «Ֆրեշ» սուպերմարկետի մոտակայքում կայանված ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Մերսեդես» մակնիշի 34OA789 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ս.) ավտոմեքենան տեղափոխվել է դեպքի վայրից էվակուատորով:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը