Լրահոս

20.09.2016 12:52


Ամուսինը խանդի հողի վրա ծեծելով սպանել է կնոջը

Ամուսինը խանդի հողի վրա ծեծելով սպանել է կնոջը

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 22.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին երիտասարդ կնոջ դիակ կա:

Ինչպես հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը նշված ճանապարհի 2-րդ կմ-ին հարակից Սևջուր-Ախթամար ջրատարում հայտնաբերել է 1978 թ. ծնված Նարինե Դանիելյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22-ի սահմաններում նույն ճանապարհահատվածում վիճաբանության ժամանակ 1970թ. ծնված Արթուր Մ.-ն խանդի հողի վրա ծեծելով սպանել է կնոջը՝ Ն. Դանիելյանին:

Արթուր Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը