Լրահոս

20.09.2016 16:13


Պլանային ջրանջատում Դավթաշենում

Պլանային ջրանջատում Դավթաշենում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10.00-20.00–ն, կդադարեցվի Դավթաշեն 4-րդ զանգվածի` ամբողջությամբ, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31, Դավթաշեն 2-րդ զանգվածի 21-ից- 26 համարների, Ձոր-1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի և Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Օլիմպիական ավանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը