Բաց նամակ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի
Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին
Հարգելի պարոն Չարլզ Լոնսդեյլ
Ես ափսոսանք եւ խորը հիասթափություն ապրեցի՝ տեղեկանալով Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Կարծում եմ, որ դա անհարգալից մոտեցում է նախեւառաջ ՀՀ քաղաքացու,ապա նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորի նկատմամբ: Հարկ եմ համարում նշել, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Շիրակի մարզում եւ ամբողջ հանրապետությունում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող բանիմաց անձնավորություն է: Լինելով եկեղեցու ազնիվ սպասավոր եւ քրիստոնեական հավատքի նվիրյալ հետեւորդ՝ սրբազանը նաեւ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության առաջամարտիկ է: Նրա հոգեւոր, մշակութային եւ քաղաքացիական գործունեությունը ընդունվում ու խրախուսվում է թեմի հավատացյալների, եւ ընդհանրապես, Շիրակի մարզի բնակիչների կողմից: Կարծում եմ, որ Սրբազանի հանդեպ դեսպանատան հյուպատոսական բաժնի նման վերաբերմունքը որպես անձնական վիրավորանք կընկալի Շիրակի մարզի ցանկացած քաղաքացի: Լավ իմանալով Սրբազանի ներդրումը ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների, համամարդկային արժեքների խրախուսման և տարածման բարդ գործում, մեզ համար անհասկանալի է, թե ի՞նչ հիմունքներով է հյուպատոսական բաժինը նման վարքագիծ դրսևորել: Հույս ունեմ, որ դա սխալմունք է, որը կշտկվի: Այլապես դա կարող է ընկալվել որպես սխալ ուղերձ բոլոր նրանց, ովքեր չեն նահանջում Հայաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանության հավատամքից:
Հարգանքով՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյան