Սերժ Սարգսյանին ոչ մի բան չի հետաքրքրում, բացի իշխանությունը պահելուց և ցմահ այդ իշխանությունն ունենալուց։ Հենց այդ նպատակով էլ նա փոխեց Սահմանադրությունը։
ՀՀԿ ղեկավարի՝ իշխանություն ունենալու շարժառիթները երկուսն են՝ փողի տեսքով անձնական շահի հետապնդումն ու վախը։ Այս առումով նա երկու պլան ունի՝ «Ա» և «Բ»։
Պլան «Ա»–ի համաձայն՝ նա պետք է փորձի խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերարտադրել իր իշխանությունը և ցմահ իշխել այնպես, ինչպես իր կոլեգաները ավտորիտար մահմեդական երկրներում։ Նա ենթադրում է, որ համատարած քաոս ստեղծելով կկարողանա հասնել իր ուզածին:
Պլանը՝ պլան, բայց Սարգսյանը ներքին վախ ունի, որ պլան «Ա»–ն կարող է չստացվել, և իշխանությունը կորցնելուց հետո իրեն «կհոշոտեն» իր իսկ այսօրվա հլու–հնազանդ թիմակիցները։ Այդ իսկ պատճառով էլ նա պլան «Բ» է մտածել, այն է՝ «սահմանադրական» հեղաշրջման միջոցով ներմուծել այնպիսի համակարգ, որը մի կողմից կարող է ցմահ ավտորիտարիզմ ապահովել իր համար, իսկ մյուս կողմից էլ պետական կառավարման համակարգում քաոս առաջացնել, եթե վերարտադրությունը չստացվի։
Ընտրական նոր օրենսգրքով, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկության մեխանիզմ ամրագրելով՝ Սերժ Սարգսյանն ուզում է մեր երկրում ցեղախմբային «ռազբորկաներ» սարքել, բոլորին հանել բոլորի դեմ, զարկ տակ կրիմինալ մթնոլորտի ձևավորմանը, խրախուսել «սամասուդն» ու «բեսպրեդելը», որպեսզի իրենով չհասցնեն զբաղվել, եթե հանկարծ վերարտադրության պլանը չստացվի իրագործել։
Այսպիսով, Սերժ Սարգսյանը պետության տակ ական է դրել կեղծված Սահմանադրությամբ ու իր հաճախորդների կողմից գովերգվող Ընտրական նոր օրենսգրքով։ Նա առաջնորդվում է «Կա՛մ ես կլինեմ ցմահ իշխանության, կա՛մ իմ հեռանալուց հետո թեկուզ ջրհեղեղ» բանաձևով։
ՏԻՄ ընտրություններն արդեն իսկ ցույց են տալիս, որ տուրուդմբոցների և հաշվեհարդարների պակաս չենք ունենալու ռեյտինգային համակարգով խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Թե ինչի դա կարող է հանգեցնել, տեսանելի է արդեն հիմա։ Դա նշանակում է, որ իրական փոփոխությունների ձգտող քաղաքական սուբյեկտները պետք է ունենան երկիրը ցնցումներից զերծ պահելու ու միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանին պետական կառավարման համակարգից հեռացնելու պլան: Իսկ դա հնարավոր է միայն համախմբված գործելու դեպքում:
Սերժ Սարգսյանի պլան «Ա»–ն և պլան «Բ»–ն

Պետրոս Ալեքսանյան