Լրահոս

21.09.2016 14:41


Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Օpel Vectra»-ն շրջվել է

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Օpel Vectra»-ն շրջվել է

Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Հարժիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհարաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 225 կմ-ում «Օpel Vectra» մակնիշի 34VM276 (վարորդ՝.Գ. Ե. ծնվ.1985թ.) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Ե.-ը և ուղևորներ՝ Ս. Հ.-ը (ծնվ. 1984թ.) և Ա. Խ.-ը (ծնվ.1986թ.), հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը