Լրահոս

21.09.2016 15:38


Նորածին Սասունին անվանակոչել են հերոս քեռու անունով

Նորածին Սասունին անվանակոչել են հերոս քեռու անունով

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը` առավոտյան ժամը 9:00-ին, Մոր և մանկական առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի քրոջ` Անիի որդին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նորածնին անվանակոչել են հերոսի անվամբ: Փոքրիկ Սասունը լույս աշխարհ է եկել 3 կգ 200 գ քաշով և 48 սմ հասակով:

Պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանը զոհվեց ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը` հակառակորդին պատժիչ հարված հասցնելիս: Ուշագրավ է, որ հենց այդ օրը` ապրիլի 2-ին են Մկրտչյաններն իմացել, որ որդի են ունենալու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը