Լրահոս

21.09.2016 17:01


Շենքի մոտ կայանված «ՎԱԶ 21-09» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է հայտնաբերվել

Շենքի մոտ կայանված «ՎԱԶ 21-09» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է հայտնաբերվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.04-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Օտյան փողոցի թիվ 78 շենքի մոտակայքում կայանված «ՎԱԶ 21-09» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները «ՎԱԶ 21-09» ավտոմեքենայի մեջ (վարորդ՝ Ս. Կ.) հայտանբերել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 39 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը