Լրահոս

28.10.2010 12:33


ԼՂՀ անկախության նախագիծը կքվեարկվի ԵԱՀԿ գագաթաժողովից հետո

ԼՂՀ անկախության նախագիծը կքվեարկվի ԵԱՀԿ գագաթաժողովից հետո

Այսօր Ազգային ժողովում քվեարկության է դրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Վարման կարգով ձայն է պահանջել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և հանդես եկել կոալիցիոն կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի անունից ու նշել, թե չնայած իրենք համոզված են, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, այդուհանդերձ այս պահին իրենք քվեարկությանը չեն մասնակցելու։

Դրանից հետո ելույթով հանդես է եկել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը և նշելել, թե հիրավի ԼՂՀ ճանաչման հարցը ճշմարտության պահ է, սակայն հաշվի առնելով երեկվա խորհրդակցության ժամանակ կոալիցիոն գործընկերների կողմից ներկայացրած հիմնավորումները, հատկապես հարցը մինչև Աստանայի գագաթնաժողովը հետաձգելը, և այն, որ այժմ մեծամասնությանը մի փոքր ժամանակ է պետք՝ իրենք դեմ չեն այդ ժամանակը տրամադրել և համաձայն են ճշմարտության պահը հետաձգել մինչև դեկտեմբերի 9-ը։

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ հացի քվեարկությունը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը