Մեկնաբանություն

21.09.2016 21:55


Տոն, որ մերն է, բայց մեզ հետ չէ

Տոն, որ մերն է, բայց մեզ հետ չէ

25 Տարի առաջ մեր ծնողները ոտքի ելան: Վեր կացան տասնամյակների քնից, պայքարեցին ու տեր կանգնեցին երկրին: Հայաստանն անկախացավ:

Ես հիշում եմ, որ ծնողներս, հարազատներս մեզ՝ երեխաներիս, թողնում էին տատիկի մոտ ու վազում անկախության հետևից: Մի քանի անգամ մենք էլ ենք մասնակցել: Հիշում եմ՝ հորեղբորս կինը անգամ մեզ համար աթոռ էր վերցնում, որ երբ հոգնեինք նստեինք:

10 տարեկանում չես կարող հասկանալ ու գնահատել անկախությունը կամ դրա համար պայքարը, բայց շատ լավ հիշում եմ ոգին, հուզմունքն ու բռունցքները:

Հանրահավանքերից մերոնք տուն գալիս էին հոգնաց, բայց ոգևորված, իսկ հետո նաև հաղթած: Այո՛, հաղթեցին: Իրենց զավակների համար անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն հաղթեցին: Այսօր այդ հաղթանակը 25 տարեկան է:

Մի քանի օր է մայրաքաղաքը պատրաստվում է տոնի: Անկախության 25 ամյակին: Ո՞ւմ համար է այս տոնը: Ո՞վ է տոնելու՝ գյումերցին, երևացին, վանաձորցին, ղարաբաղցին... մեր հայրենի հողը դեռ թաց է հարյուրից ավելի քաջերի թարմ արյամբ, պատերազմի վտանգը օդում կախված է ամեն վայրկյան, ու դեռ այս հարաբերական անդորրի մեջ էլ սահմանին զոհեր ունենք:

Ինչ ենք ուզում այս տոնով կամ ինչ ենք ուզում ցույց տալ այս տոնով, տոնական շքերթով: Ցույց ենք տալիս զենքը, որը տղաները չունեի՞ն սահմանին: Չունեին որովհետև այդպես էր պետք, որովհետև գուցե Հայաստանին անկախությունից հետո հաղթանակներ պետք չեն, որովհետև մեզ պետք չէ մեր հայրերի արյամբ ազատագրած հայրենիքը, որովհետև դա ընդամենը 800 հեկտար (Իրականում՝ ավելի շատ) անպետք և ոչ մի ռազմավարական նշանակություն չունեցող (իրականում ...) տարա՞ծք է։: Որովհետև պարտվելու , կամ գոնե չհաղթելու ներքին հրահա՞նգ կար: Պարտվել, որ ավելի հե՞շտ հանձնել, հանձնել, որ ...։ Ու այդ ընթացքում քանդել, կեղեքել, կեղծել...

Չորս օրում 100–ից ավելի քաջերին կորցրաց 100–ից ավելի ընտանիքների համար ինչ է այս տոնը, ինչ արժեք ունի, ինչպես են հետևելու այս տոնական շքերթին: Հպարտությա՞մբ, լացո՞վ, ատելությա՞մբ։ Թերևս վերջինը: Ցավալիորեն՝ վերջնըԼ։ Ատելությամբ. նրանց համար այս տոնը շատ թանկ գին ունի: Ատելությամբ, որովհետև ըստ երկրի առաջին դեմք . իրենց զվակներն իզուր են զոհվել. այդ հողներն անկարևոր էին, պետք չէին:

Իսկ միգուցե պետք էր դուրս գալ փողոց ու պարզապես հարցնե՞լ մարդկանց. դուք ուզո՞ւմ եք այս տոնը, իսկ ինչպե՞ս կուզեիք նշել այդ թանկ տոնը: Իսկ միգուցե երևանցին, գյումրեցին կամ ղարաբաղցին ասեին, որ տոն պետք չէ: Գուցե, քանի օր արդեն կաթվածահար երևակայությամբ մայրաքաղաքի բնակիչը, որ շքերթի փորձի օրերին չէր կարողանւմ իր եերխային մանկապարտեզից ու դպրոցից վերցնել, կամ տուն հասնել աշխատանքից, ասի որ պետք չէ այս տոնը: Տոն, որի համար հերթական անգամ բյուջեից միլիոնավոր դոլարեր դուրս կգրվեն՝ տարբեր անիմաստ միջոցառումների, հանրապետության գլխավոր բեմում մի քանի վաստակավոր չաստղերի արձակած ձայների համար, ատկատների համար ....

Իսկ գուցե այդ գումարներով մի ընտանիք փրկվեր. գուցե մի անտուն բնակարան ունենար, մի ընտանիքի պարտքը մարվեր բանկում, որ հուսահատությունից ինքնասպան չլիներ տան հայրը կամ արտագաղթեր, գուցեր այդ գումարով մի զիվորի ընտանիքի օգնեին, կամ գոնե զենք գնեին նույն բանակի համար:

Ո՞ւմ է պետք այս տոնը: Մի նեղ, շատ նեղ խմբի, որ ցինիկբար, ժպիտը դեմքին իրեն ատող հանրությանն ու էկանին է հայտնվում՝ կեղծ հպարտությամբ, կեղծ պաթոսով, կեղծ տեքստերով, կեղծ դեմքերով: Իսկ գիտեք պարոնայք, հանրությունը տեսնում է ձեր մերկությունը, հանրությունը ատում է ձեզ: Եվ չի թաքցնում: «Սասնա ծռերը» վկա: Դա ժողովրդի հավաքական ատելությունն էր ձեր հանդեպ: Ատելություն, որ այդ կերպ պայթեց:

Իսկ գուցե ժամանակն է, որ մենք էլ մեր ծնողների նման որտքի ելնենք, համախմբվենք, պայքարենք, ազատվենք այս կպչուն, հանցագործ կլանից ու հաստատենք իրական անկախություն մեր երկրում, տեր կանգնենք մեր ծնողների երազի երկրին, մեր հայրերի արյամբ ազատագրված ու մեր եղբայրների քաջությամբ պահվող հայրենիքին: Եվ ունենաք տոն, որ մարդիկ զգան, զգան բոլոր բջիջներով: Իսկ տոնից առաջ երկրում լուծված լինեն խնդիրները, կամ լուծման ճանապարհին երկրի քաղաքացին պաշտպանված լինի, իրավունք ունենա աշխատելու, ապրելու, արարելու, որ երկրում լինի իշխանություն և ընդդիմություն, և ոչ թե իշխանություն և իշխանությունից սնվող ընդդիմադիր թափթփուկ-թափոններ, որ լինեն ազատ, թափանցիկ ընտրություներ և ընտրություններով իշխանություն փոխվի, ընտրություններին մարդիկ չծեծվեն, չահաբեկվեն ու չսպանվեն:

Մեզ իսկակա՛ն տոն է պետք: Տո՛ն, որի տերը մենք պիտի լինենք, իսկ դրա համար նախ երկրի՛ տերը պետք է մենք լինենք, այնպես, ինչպես ամրագրված է մայր օրենքում. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա միշտ պետք է հիշել և գործել այդ բանաձևով։

Աննա Սողոմոնյան

Այս խորագրի վերջին նյութերը