Լրահոս

22.09.2016 08:43


Հրդեհ է բռնկվել Մեծ Մանթաշ և Շատվան գյուղերում

Հրդեհ է բռնկվել Մեծ Մանթաշ և Շատվան գյուղերում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.52-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 4-րդ փողոցում՝ ուսուցիչների շենքի մոտ այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.16-ին, մարվել՝ 00.30-ին: Այրվել է մոտ 80 հակ պահեստավորված անասնակեր:

***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շատվան գյուղի թիվ 1 փողոցի տներից մեկի բակում այրվում է մոտ 750 հակ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.36-ին, մարվել՝ 21.46-ին:

Այս խորագրի վերջին նյութերը