Լրահոս

22.09.2016 09:20


Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացին արգելափակվել է վերելակում

Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացին արգելափակվել է վերելակում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 00.23-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 3/1 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել (ունի առողջական խնդիրներ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Ս.-ին (ծնվ. 1952թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը