Լրահոս

02.11.2010 20:26


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորին

Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին և Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին: Շնորհավորելով Հայաստանի պետական ագրարային համալսարանի և Հայաստանում տնտեսագիտական կրթական ավանդույթների հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ' Ս.Օհանյանը նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում որակական դրական փոփոխությունները անմիջականորեն կարող են արտահայտվել բանակում' այն համալրելով գրագետ ու հայրենասեր զինվորներով:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է   բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը' այն համարելով բանակ-հասարակություն կապի կարևոր օղակ:

 ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը