Է. Շարմազանով. «Առանց ԼՂ ժողովրդի՝ որևէ մեկը չի կարող լուծել իր ճակատագիրը»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ Աստրախանում կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ ասել է, թե այն կարևոր էր և կարելի է համարել օգտակար։
-Ընդունվեց համատեղ հռչակագիր, որտեղ հստակ հղում էր արվում 2008թ. Մայնդորֆյան հռչակագրին, իսկ մենք գիտենք, որ Մայնդորֆյան հռչակագրի մեխն ուժի չկիրառումն է, բացառապես խաղաղ կարգավորումը և՝ հարցի լուծումը միջազգային իրավական նորմերի վրա հիմնված լինի։ Այսինքն Ադրբեջանն այստեղ ստացավ հարված,-նշե լ է նա։
Էդուարդ Շարմազանովը նաև ասել է, որ հաշվի առնելով մինչև այսօր Ադրբեջանի վարած քաղաքականությունը, ինքը ծայրահեղլավատեսչէ։
-Ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամներ բանակցությունների սեղանից հետո, նույն Պետերբուգում, փախչելով բանակցություններից՝ դիվերսիաներ է կազմակերպել կամ բանակցությունների ժամանակ МГИМО-ի ուսանողի կեցվածք է ընդունում, իսկ դառնալով Բաքու՝ սուլթանի կեցված է ընդունում։ Այս իմաստով այն գնահատականները, որ տվեց Ռուսաստանի նախագահը, թե հնարավոր է՝ մինչև դեկտեբեր՝ ԵԱՀԿ Աստանայի ժողովի ժամանակ, հիմնարար սկզբունքները համաձայնեցվեն, ես կարծում եմ, որ լավ է, որ նմանատիպ առաջարկ կա, բայց այստեղ կա երկու դժվարություն։ Առաջինը կապված է Ադրբեջանի հետ, որը պետք է ապացուցի, որ ինքը պատրաստ է այդ հիմնարար սկզբունքների շուրջ աշխատել, այլ ոչ թե միայն խոսել։ Եվ երկրորդ, այստեղ շատ կարևոր է ԼՂՀ-ի դիրքորոշումը, որովհետև առանց դրա հնարավոր չէ որևէ հիմնարար սկզբունքի հասնել և համաձայնեցնել։ Կարևորում եմ, որ համանախագհաները հայտարարեցին, թե պատարաստ են շարունակել համագործակցել ԼՂ-ի իշխանությունների հետ, տարածաշրջան այցելություներ կլինեն, և փաստն այն է, որ առանց ԼՂ ժողովրդի և իշխանության՝ որևէ մեկը չի կարող լուծել իր ճակատագիրը,-հավելել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը։
Է. Շարմազանով. «Առանց ԼՂ ժողովրդի՝ որևէ մեկը չի կարող լուծել իր ճակատագիրը»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ Աստրախանում կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ ասել է, թե այն կարևոր էր և կարելի է համարել օգտակար։
-Ընդունվեց համատեղ հռչակագիր, որտեղ հստակ հղում էր արվում 2008թ. Մայնդորֆյան հռչակագրին, իսկ մենք գիտենք, որ Մայնդորֆյան հռչակագրի մեխն ուժի չկիրառումն է, բացառապես խաղաղ կարգավորումը և՝ հարցի լուծումը միջազգային իրավական նորմերի վրա հիմնված լինի։ Այսինքն Ադրբեջանն այստեղ ստացավ հարված,-նշե լ է նա։
Էդուարդ Շարմազանովը նաև ասել է, որ հաշվի առնելով մինչև այսօր Ադրբեջանի վարած քաղաքականությունը, ինքը ծայրահեղ լավատես չէ։

7or.am