Տիգրան Թորոսյան. «Իրենք իրար հետ կպարզեն այդ հարցեըը»
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի կարծիքով'«YouTube»-ում տեղադրված տեսանյութը, որտեղ ԱՄՆ փոխնախագահ ՋոԲայդենըհայ երիտասարդի հետ զրուցելիս ասում է, թե հայ-թուրքականգործընթացիժամանակՍերժՍարգսյանըզանգահարելէիրեն՝խնդրելովհետաձգելՑեղասպանությանբանաձևիընդունումը, այն բազմաթիվազդակներից մեկն է, որ պետք է դրդի ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուներին արմատապես վերանայել իրենց մոտեցումները և այն սկզբունքները, որոնք իրենք կիրառում են այդ քաղաքականությունն իրականացնելու համար:
-Ամեն ինչ սկսվեց հայ-թուրքական հարաբերություններից, և անցած այս ամբողջ 2 տարվա ընթացքում բազմաթիվ դրսևորումներ են եղել, որոնք վկայում են, որ իսկապես լրջորեն պետք է ամեն ինչ վերանայվի: Հիշեցնեմ՝ 4 ամսվա ընթացքում արձանագրությունների տեքստերը թաքցնելը' սկսած 2009թ. ապրիլից մինչ 2009թ. օգոստոս, երբ դրանք հրապարակվեցին, ճանապարհային քարտեզը թաքցնելը, անհամարժեք արձագանքները թուրքական կողմի քայլերին: Մանավորապես արձանագրությունները հենց որ հրապարակվեցին, Էդողանը հաջորդ առավոտյան հստակորեն ասաց, որ մինչ ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ էական տեղաշարժերը, իրենք չեն վավերացնելու այդ փաստաթղթերը: Հայկական կողմն ի պատասխան 6 ամիս հետո ասաց, որ կասեցնում է: Այն դեպքում երբ արդեն 6 ամիս թուքական կողմը կասեցրել էր այդ ամենը: Կարելի է նման բազմաթիվ օրինակներ բերել, որոնք կվկայեն, որ այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնք կիրառվում են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, խոցելի են և պետք է լրջորեն վերանայվեն' իսկապես արդյունքներ ակնկալելու տեսակետից,-«7օր»-ին ասել է Տ. Թորոսյանը:
Այն դիտարկմանն ի պատասխան, որ ՀՀ նախագահի մամուլի ծառայության հերքումից հետո չի՞ ստացվում, որ Ջո Բայդենը, փաստորեն, սուտ է ասում, Տ. Թորոսյանը նշել է.
-Իրենք իրար հետ կպարզեն այդ հարցերը: Ես չեմ ուզում միջնորդի դեր կատարել և ճշտել թե ո՞վ է ճիշտ ասում, ով' սուտ: Խնդիրն այլ է: Նման մոտացումների ու սկզբունքների կիրառման պարագայում ամեն մեկն էլ ամեն ինչ կարող հայտարարել: Սա' է էականը:
Տիգրան Թորոսյան. «Իրենք իրար հետ կպարզեն այդ հարցեըը»
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի կարծիքով'«YouTube»-ում տեղադրված տեսանյութը, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայ երիտասարդի հետ զրուցելիս ասում է, թե հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձևի ընդունումը, այն բազմաթիվ ազդակներից մեկն է, որ պետք է դրդի ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուներին արմատապես վերանայել իրենց մոտեցումները և այն սկզբունքները, որոնք իրենք կիրառում են այդ քաղաքականությունն իրականացնելու համար:

7or.am