2009–ի դրական և բացասական իրադարձություններն ըստ Սուրեն Սուրենյանցի
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել է, թե 2009-ի երեք գլխավոր դրական իրադարձությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր, համաներումը և Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ին և ՀՅԴ-ին հասարակության տված հստակ գնահատականը «նախորդ տարվա իրենց ուրացման և անսկզբունք քաղաքականության համար»։
-Անկախ բոլոր թերություններից, անկախ կիսատ-պռատությունից՝ տեղի ունեցավ համաներումը, որը թույլ տվեց իմ 10-յակ ընկերներին հայտնվել ազատության մեջ։ Այս առումով, անշուշտ, դատապարտելի է, որ բանտերոււմ շարունակում են մնալ 1 տասնյակից ավելի քաղկալանավորներ։ Ես կարծում եմ, որ իշխանություններին չի հերիքում քաղաքական կամքը այդ քաղաքական խնդիրը մեկեն լուծելու համար,-ասել է նա։
Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ 2009-ին բացասական իրադարձություններն ավելի շատ են եղել։
-Այդպես էլ չհաղթահարվեց նախորդ տարվա նախագահական ընտրությունների հետևանքով ստեղծված հակադրության մթնոլորտը։ Երկրում ակնհայտ քաղաքական ճգնաժամ կա, որը գուցե ակտիվ հանրահավաքներով չի դրսևորվում, բայց հաղթահարված չէ,-ասել է նա։
Սուրեն Սուրենյանցի դիտարկման 2-րդ բացասական երևույթն իշխանության նոր որակ չձևավորելն է, իսկ 3-րդը՝ տնտեսական ճգնաժամն ու այն հաղթահարելու ՀՀ կառավարության անկարողությունը։

7or.am