Լրահոս

23.09.2016 08:36


Ներքին Պտղնիում «Mercedes»-ը բախվել է տան պատին․ կա տուժած

Ներքին Պտղնիում «Mercedes»-ը բախվել է տան պատին․ կա տուժած

Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.37-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի թիվ 53 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 SS 150 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ն. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել 1-ին փողոցի թիվ 53 տան պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1967 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը