Լրահոս

28.10.2010 13:37


Ա. Իսկանդարյան. «Մեդվեդևի հայտարարությունը՝ ցանկություն է»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեկնաբանել է երեկ Աստրախանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Ըստ նրա հանդիպման արդյունքում ընդունած համատեղ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ։ Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի այն հայտարարությանը, թե առաջիկա մեկ ամսում կողմերի լավ աշխատանքի դեպքում, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում հնարավոր է ունենալ համաձայնեցված սկզբունքներ՝ Իսկանդարյանն ասել է. «Քաղաքական գործիչները խոսում են ավելի դիվանագիտական լեզվով: Դա իհարկե, ցանկություն է»։

 

Այս խորագրի վերջին նյութերը