Լրահոս

28.10.2010 13:38


Է. Շարմազանով. «Այն կողմը, որը կսկսի պատերազմը, դատապարտված է»

Է. Շարմազանով. «Այն կողմը, որը կսկսի պատերազմը, դատապարտված է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ մեր տարածաշրջանում պատերազմի հավանականությունը տեսականորեն  բացառել հնարավոր է, սակայն գործնականում կարել է բացառել։

-Այն կողմը, որը կսկսի պատերազմական գործողություններ, որը կգնա սադրիչ քայլերի, դատապարտված է։ Բացի դա, Ադրբեջանը որքան ուզում է իր բյուջեն 3 մլրդ-ի հասցնի, ռազմատենչ հայտարարություններ անի, որդին հայրիկի արձանները այստեղ-այնտեղ տեղադրի, գեյ-պառադներ կազամրպի, մեկ է՝ իրենք ունեն հայկական բարդույթ. իրենք պարտվել են պատերազմում։ Մենք հաղթող կողմ ենք, ժողովո՛ւրդ, և պետք է ունենանք հաղթողի հոգեբանություն։ Այն կողմը, որը կսկսի պատերազմը, կունենա լուրջ կորուստներ՝ և՛ մարդկային, և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Տնտեսական վերլուծություններ այստեղ չանենք, բայց առաջին հերթին Ադրբեջանի համար էլ շահեկան չէ պատերազմը։ Բացի քաղաքական հարվածներից, որ նա կստանա,  նաև տնտեսական խնդիր կա՝ Բաքու-Ջեհյանը. միջազգային տարբեր կորպորացիաներ կան այնտեղ։ Ես չեմ ասում, թե ձեռքներս ծալած նստենք։ Մենք ունենք հարևաններ՝ արևեքում ի դեմս Թուրքիայի և արևմուտքում՝ ի դեմս Ադրբեջանի, որոնք հուսալի և կանխատեսելի չեն։ Դրա համար մենք պետք է դիավանագիտության և անվտանգության ամրապնդման նպատակով քայլեր կատարենք,-նշել  է նա։

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ մեր խնդիրները մենք պետք է լուծենք։

-Ոչ մի բարի քեռի չի գալու մեզ օգնի: Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Այս հարցում որևէ սցենար պետք չէ բացառել,-ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը