Լրահոս

28.10.2010 13:46


Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես հաստատել է կենսաթոշակային բարեփոխումները

Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես հաստատել է կենսաթոշակային բարեփոխումները

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը  հաստատել է կենսաթոշակային բարեփոխումները, որոնք երկրում բազմամիլիոն հավաքների և գործադուլների առիթ էին տվել։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։ «Կողմ» քվեարկել է 336 պատգամավոր, «դեմ»՝ 233։

Քվեարկությունը ձևական բնույթ էր կրում. ստորին պալատն ավելի վաղ օրինագծի ընդունմանը կողմ էր քվեարկել, սակայն գործընթացի համաձայն նա կրկին պետք է քվեարկեր վերին պալատի հաստատումից հետո։

Օրինագիծը, որը պետք է ստորագրի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, նախատեսում է կենսաթոշակային տարիքը բարձրացնել 60-62 տարեկան։ Պարտադիր կենսաթոշակային տարիքը 67 է լինելու՝ 65-ի փոխարեն։

Այս խորագրի վերջին նյութերը