Լրահոս

18.12.2009 17:09


Սուրեն Սուրենյանցն ընդդիմության 2009–ի աշխատանքը բավարար է գնահատել

Սուրեն Սուրենյանցն ընդդիմության 2009–ի աշխատանքը բավարար է գնահատել

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, գնահատելով 2009-ին ընդդիմության կատարած աշխատանքը, ասել է, որ կան քայլեր, որոնք  պիտի կատարվեին, չեն կատարվել, բայց կային ոչ ստանդարտ լուծումներ, որ ընդդիմությանը հաջողվել է իրագործել։

-Ընդդիմության աշխատանքը կգնահատեի 5, եթե երկրում վերականգնված լինեին  ժողովրդավարական իրավունքները, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բայց քանի որ նման վիճակ չկա, ոչ էլ մեզ է հաջողվել լիարժեքորեն փոխել երկրում իրավիճակը, ընդդիմության աշխատանքը կգնահատեի բավարար,-ասել է նա։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ ընդդիմությունը կարողացել է անել այն, ինչ կարողացել է, բայց «ազնիվ են եղել իրենց մղումներում»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը