Լրահոս

24.09.2016 08:08


Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին «Մերսեդես E-124»-ը կողաշրջվել է․ վարորդը մահացել է

Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին «Մերսեդես E-124»-ը կողաշրջվել է․ վարորդը մահացել է

Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ և Գարգառ գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնութունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Մերսեդես E-124» մակնիշի 32 UU 354 պ/հ (վարորդ՝ Վ. Հ., ծնված1960 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վ.Հ.-ը հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ և մահացել է:

Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը