Լրահոս

18.12.2009 17:09


Ժ. Սեֆիլյան. «Սերժ Սարգսյանը հայտնվել է փակուղու առաջ»

Ժ. Սեֆիլյան. «Սերժ Սարգսյանը հայտնվել է փակուղու առաջ»

-Իմ տպավորությամբ՝  Սերժ Սարգսյանը հայտնվել է փակուղու առաջ,-«7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով իշխանությունների ներկա գործելաոճին՝ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա կարծիքով այդ փակուղուց դուրս գալու ընթացքում պետք է հետընթաց քայլեր լինեն։

-Ի սկզբանե այն կարծիքին եմ եղել, որ հայ-թուրքական այս սիրախաղն սկսողներն իրենց դրած նպատակին չէին հասնելու, որովհետև, բարեբախտաբար, մեր ժողովրդի մոտ պահպանվում են ազգային ինքնության, արժանապատվության արժեքները։ Եթե դա կա, ապա պարզ է, որ այդ սիրախաղի հետևանքով այսպիսի անելանելի վիճակում են հայտնվելու։

Ժիրայր Սեֆիլյանի կանխատեսմամբ՝ հայ-թուրքական արձանագրությունները մինչև ապրիլ չեն վավերացվի.

-Կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո այդ արձանագրությունների մասին խոսակցությունները կդադարեն։

Նա ասել է, թե իրենց անելիքն ի սկզբանե կապ չի ունեցել ո՛չ հայտնի արձանագրությունների, ո՛չ էլ «արցախյան ճակատում տանուլ տված մադրիդյան սկզբունքների հետ»։

-Հայերի անելիքը մեկն է՝ հնարավորինս շուտ մեր երկրում կայացնել պետականությունը, ձևավորել բարոյական ռեժիմ։ Այդ անբարո ռեժիմի առկայության արդյունքում է, որ ծնվում են այսպիսի արձանագրություններ,-հավելել է Ժ. Սեֆիլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը