Լրահոս

18.12.2009 17:22


Արշակ Սադոյանը ցանկանում է կարգավորել տեղեկատվական համակարգերի ոլորտում տիրող «խայտառակ» իրավիճակը

Արշակ Սադոյանը ցանկանում է կարգավորել տեղեկատվական համակարգերի ոլորտում տիրող «խայտառակ» իրավիճակը

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հանրային խորհրդի ամփոփիչ նիստը, սակայն մինչ այդ Ձեռնարկատիրության և սպառողների հարցերի հանձնաժողովն, ի դեմս Արշակ Սադոյանի, ներկայացրել է հանձնաժողովի կողմից կատարված  աշխատանքները։

Արշակ Սադոյանը նշել է, որ հանձնաժողովը տարեսկզբից ծրագրել է հաղթահարել Հայաստանում տեղեկատվական համակարգերի ոլորտում տիրող «խայտառակ» իրավիճակը։ Արդյունքում հանձնաժողովի ջանքերի հետևանքով իջեցվեցին մեծածախ ինտերնետ ծառայությունների մատակարարման գները։ Մասնավորապես «ԱրմենՏել»-ը, գնալով որոշակի զիջումների, 50%-ով իջեցրել է գները։ Այդուհանդերձ, նույնիսկ շուկայում երրորդ օպերատորի՝ «Orange»-ի մուտքից հետո «թալանն» այս ոլորտում 20% է։ Ա. Սադոյանը նշել է նաև, որ հանձնաժողովը պահանջելու է, որ Հանրային խորհրդի նիստի ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության օրենքի համապատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագներ սահմանի՝ առաջիկա երկու ամիսներին առնվազն երկու անգամ իջեցնելու ինտերնետ ծառայությունների գները։

Նա նաև նշել է, որ հանձնաժողովը էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ծրագիր է մշակել, որի նպատակն է առաջին հերթին եթե ոչ հաղթահարել, ապա գոնե մեղմել Հայաստանում թերակշռումների հետ կապված իրավիճակը։ Ծրագիրը նախատեսում է ստուգայցեր։

Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ, Սպառողների հարցերի ենթահանձնաժողովի ղեկավար Մելիտա Հակոբյանը նշել է, որ շուկաները ողողվել են անհայտ ծագում ունեցող  և կեղծված ապրանքներով։ Այս առումով Մ. Հակոբյանը կոչ է արել սպառողներին պատահական տեղերից առևտուր չանել և անծանոթ ապրանքներ չգնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը