Լրահոս

28.10.2010 14:47


18–ամյա մոդելը հայտարարել է, թե Բերլուսկոնին իրեն վճարել է միասին անցկացրած գիշերվա համար

18–ամյա մոդելը հայտարարել է, թե Բերլուսկոնին իրեն վճարել է միասին անցկացրած գիշերվա համար

Իտալիայի 74-ամյա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին ներքաշվել է սեքս-սկանդալի մեջ։ Այս անգամ ծնունդով Մարոկկոյից 18-ամյա մոդելը, ապօրինաբար գտնվելով Իտալիայի տարածքում, հայտարարել է, թե քաղաքական գործիչն իրեն վճարել է միասին անցկացրած գիշերվա համար։

Ռուբի անունով աղջիկն Իտալիա է ժամանել, որպեսզի մոդել կամ հաղորդավարուհի դառնա։ Այդ գործի մեջ ինչ-որ կերպ ներթափանցելու նպատակով նա, իր խոսքերով, մասնակցել է մի երեկույթի, որն այս գարնանը կազմակերպել էր Բերլուսկոնին իր իսկ տանը։

Ի դեպ, Իտալիայի վարչապետը հերքել է իր մասնակցությունը նման միջոցառումներին։

 

Այս խորագրի վերջին նյութերը