«Ախուրյան» կայարանը վերանորոգվում է, սակայն հայ-թուրքական սահմանի բացումը դեռ մշուշոտ է
Շիրակի մարզի «Ախուրյան» կայարանում լայն թափով վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Արդեն իսկ կարճ ժամանակահատվածում կարգի է բերվել կայարանի փակ պահեստը, ադմինիստրատիվ շենքը և երկաթգծերի որոշ մասը: Բոլորովին վերջերս փորձարկվել և շահագործման է հանձնվել երկու երկաթգիծ:
«Լոկոմոտիվ ենք ուղարկել, փորձարկել ենք ու գիծը հանձնել: Սակայն մի քանի օրից, եղանակային պայմաններից ելնելով, դադարեցնելու ենք շինարարական աշխատանքները: Գարնանն, ըստ նախատեսվածի, աշխատանքները շարունակվելու են»,-ասում է «Ախուրյան» կայարանի կայարանապետ Մարտին Գևորգյանը:
«Ախուրյան» կայարանում ընթացող աշխատանքներից տպավորություն է ստեղծվում, որ սահմանի բացումը շատ մոտ է: Կայարանում խուսափում են սահմանի բացման թեմայով կանխատեսումներ անելուց՝ դա համարելով քաղաքական խնդիր. «Հրահանգված է պատրաստվել, պատրաստվում ենք,-նշում են կայարանի աշխատակիցները: Սակայն եթե հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեն, և սահմանը չբացվի, ապա «Ախուրյան» կայարանում ծախսված բավականին լուրջ ֆինանսական միջոցները պարզապես կզրոյանան, քանի որ այդ կայարանը կարող է աշխատել միայն բաց սահմանների դեպքում:
«Ախուրյան» կայարանի երկաթուղայինները տեղյակ չէին, թե արդյոք հարևան Կարսի կայարանում է՞լ են նմանատիպ ինտենսիվ աշխատանքներ ընթանում, սակայն հուսով են, որ գարնանը հայ-թուրքական սահմանը բաց կտեսնեն:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի