Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իտալացի գիտնականի հետազոտությունը
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) այսօր կազմակերպած հատուկ քննարկման հյուրն էր Իտալիայի Թուրինի համալսարանից ժամանած գիտնական, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ուշագրավ ուսումնասիրության հեղինակ Լուկա Գուիդուցցին: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:
ԼՂ-ի մասին Գուիդուցցիի հետազոտությունը, որը վերջինիս կողմից պատրաստվել է 2009թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին' □հյուր-գիտնականի□ կարգավիճակով ՌԱՀՀԿ այցելած ժամանակ, իտալերենից անգլերեն է թարգմանել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Իլենիա Սանտինը:
Ողջունելով քննարկման մասնակիցներին, ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ «չնայած խնդրո առարկա ուսումնասիրությունն ու նրանից ածանցվող հետեւությունները չեն արտացոլում ՌԱՀՀԿ-ի կամ Հայաստանում Իտալիայի դեսպանության դիրքորոշումը, դրանք որոշակիորեն նպաստում են հայ-իտալական հարաբերությունների խորացմանը եւ արցախյան խնդրի շուրջ հասարակական տեղեկացվածության մակարդակի աճին»: Երկու հնագույն երկրների համագործակցության նկատմամբ, ըստ Կիրակոսյանի, շահագրգիռ վերաբերմունքի օրինակ է նաեւ ՀՀ-ում Իտալիայի դեսպանի մասնակցությունը:
Իր խոսքում դեսպան Սկապինին բարձր գնահատեց անաչառ ուսումնասիրություններ իրականացնելու' ՌԱՀՀԿ ջանքերը եւ շնորհակալություն հայտնեց երիտասարդ հետազոտող գիտնականին հյուրընկալելու ու աջակցելու համար: Նա պատրաստակամություն հայտնեց իր հերթին քաջալերել հայ եւ իտալացի գիտնականների, վերլուծաբանների անաչառ ուսումնասիրությունները' սատարելով նրանց միջեւ փոխշահավետ կապերի խորացմանը, Իտալիայի պատմության ու լավագույն ավանդույթների պատշաճ մատուցմանը:
Այնուհետեւ Գուիդուցցին ամփոփեց իր աշխատության հիմնադրույթները' կարեւորելով դրանք իբրեւ ԼՂ-ում հայկական ինքնության հասարակական-մարդաբանական դիտանկյունների ուսումնասիրության աղբյուր: Գիտնականի եզրահանգմամբ' խորհրդային ժառանգությունը «կարեւոր գործոն է եղել Ղարաբաղի առօրյա կյանքի վրա ազդելու առումով»: Ըստ Գուիդուցցիի, Արցախի ժողովրդի □սոցիո-մշակութային ընկալումը սահմանվել է հերոսության եւ զոհաբերության ինքնագիտակցման միջոցով, ինչն արտացոլված է պատմական իրադարձություններում□: Նրա պարզաբանմամբ' ներկա պատմական հաջորդականությունը, որն ի հայտ է գալիս տոների, ինչպեսեւ ավանդույթների մեջ, արտացոլում է պատմական ոչ վաղ անցյալի կորստի վախը' միաժամանակ կանխորոշելով Ղարաբաղի անկախությունը, ինքնորոշումը եւ քաղաքական ծնունդը: «Իմ ցանկությունն է ուրվագծել Ադրբեջանի հետ բանակցություններում մշակութային մոտեցման մի մոդել' առաջարկելով հայ եւ ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներգրավմանը միտված երկարաժամկետ նախապատրաստական փուլ եւ նպատակ ունենալով հիմնել միջմշակութային, համագործակցային ու ինտերակտիվ երկխոսություն, որն այս երկու ժողովուրդների թշնամական տրամաբանությունը կվերափոխի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական մակարդակների մրցակցության»,- ընդգծեց իտալացի գիտնականը:
Զեկույցին հետեւեց հարց ու պատասխանների մի շարք, որի ընթացքում տեղի ունեցավ մտքերի աշխույժ փոխանակում քննարկմանը ներկա վերլուծաբանների, փորձագետների եւ լրագրողների միջեւ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն