Լրահոս

28.10.2010 14:57


Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը մեկնել է Թեհրան

Իրանի Իսլամական Հանրապետության Կարգապահական ուժերի (ոստիկանության) հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Ահամդի Մողադամի հրավերով հոկտեմբերի 28-ին երկօրյա այցով Թեհրան մեկնեց ՀՀ ոստիկանության պատվիրակությունը' ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության Կարգապահական ուժերի  հրամանատար, գեներալ Էսմայիլ Ահամդի Մողադամի, Իրանի Իսլամական Հանրապետության թմրամիջոցների դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ Հոսեյնաբադիի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Այս խորագրի վերջին նյութերը