Լրահոս

28.10.2010 15:08


Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախագծերի

Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով կանոնակարգվում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չկատարման դեպքում արգելանքի կիրառումը, ինչի պահանջն ամրագրված է ՀՀ սահմանադրության մեջ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, ինչը պայմանավորված է ոստիկանության գործունեության ոլորտի 2010-2011թթ. բարեփոխման ծրագրով, որի համաձայն' ոլորտում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրման ժամկետ է սահմանված 2010թ. երկրորդ կիսամյակը։ Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը