Նաիրա Զոհրաբյան. «Այս հարցադրումը պետք է ուղղել արդեն Ջո Բայդենի աշխատակազմ»
-Ինձ համար՝ որպես քաղաքացի և որպես պատգամավոր, միանշանակ է, որ հանրապետության նախագահը չէր կարող նման բովանդակությամբ հեռախոսազրույց ունենալ, անկախ նրանից՝ դա Ջոզեֆ Բայդենն է, թե մեկ այլ ոք։ Եվ, բնականաբար, դա հաստատավեց նաև ՀՀ նախագահի մամուլի խոսնակի հերքմամբ, որ նման բովանդակությամբ հեռախոսազրույց ուղղակի չի եղել,-անդրադառնալով «YouTube»-ում տեղադրված տեսանյութին, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայ երիտասարդի հետ զրուցելիս նշում է, թե հայ-թրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձևի ընդունումը՝ «7օր»-ին ասել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նարիրա Զոհրաբյանը։
Հարցին, թե ստացվում է՝ Ջո Բայդենը սո՞ւտ է ասում, Ն. Զոհրաբյանը պատասխանել է.
-Անկեղծ ասած, այս հարցադրումը պետք է ուղղել արդեն Ջո Բայդենի աշխատակազմ։ Եվ, ի դեպ, ես ինքս ակնկալում եմ, որ Ջո Բայդենի աշխատակազմից կլինի նաև համապատասխան արձագանք և մեկնաբանություն։

7or.am