«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀԱԿ-ն արժանանա «Արդարություն» դաշինքի ճակատագրին, ասել է, որ կա արտաքին նմանություն, բայց ի տարբերություն «Արդարություն» դաշինքի՝ ՀԱԿ-ին, այնուամենայնիվ, հաջողվել է համակարգային որոշակի բազա ստեղծել։
-Հայաստանում դաշինքները չեն ձևավորվում գաղափարական հիմքի վրա. դա վերաբերում է և՛ «Արդարություն» դաշինքին, և՛ ՀԱԿ-ին։ Դժբախտաբար, դա վերաբերում է նաև իշխանական կոալիցիային։ ՀՀ-ում դաշինքները ձևավորվում են տեխնոլոգիական հիմքի վրա, միասին միավորվում են շատ կոնկրետ խնդիր լուծելու նպատակով։ Թե՛ «Արդարություն» դաշինքը, թե՛ ՀԱԿ-ն իրենց հիմքում ունեին արագ իշխանափոխության գաղափար, և երբ արագ իշխանափոխության գաղափարը չի ստացվում, բնականաբար, դաշինքի միավորիչ գործոններն սկսում են օբյեկտիվորեն թուլանալ։ Սա բերում է միավորման բազայի որոշակի թուլացման,-նշել է նա։
Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ կա լավատեսություն, որ ՀԱԿ-ի բազայի վրա կարող է ձևավորվել համակարգային առումով շատ ավելի կայացած ընդդիմադիր ուժ։
-Եթե ՀԱԿ-ին դա հաջողվում է, առաջին հերթին հաջողվում է «Արդարություն» դաշինքի՝ տարիներ շարունակ տարած հետևողական պայքարի շնորհիվ, որովհետև քաղաքական գործընթացը մեկ օրում կամ մեկ տարում չի ստեղծվում։ Եվ եթե չլիներ նախորդ տարիների ընդդիմության նպատակային, որոշ դեպքերում՝ նաև անձնվեր գործունեությունը, այսօր մենք չէինք ունենա «Արդարություն» դաշինքից որակապես շատ ավելի լավ «Հայ ազգային կոնգրես»։ Այս առումով նախկին ընդդիմության շունչը, ոգին, փորձը, պայքարի փորձն իրենց հետ ՀԱԿ են բերել Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ Նրանց է միացել առաջին նախագահի քաղաքական փորձառությունն ու իմաստությունը, և ՀԱԿ-ը որակական առումով մեկ քայլ ավելին է, քան «Արդարություն» դաշինքը,-ասել է նա։
ՀԱԿ–ն «Արդարություն» դաշինքի բախտի՞ն կարժանանա

7or.am