Լրահոս

26.09.2016 20:05


Սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած անձի հետ

Սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած անձի հետ

Ոստիկանությունից հայտնում են, որ Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 1992 թ. ծնված Տիգրան Ռ.-ն, որը ժամը 20.30-ին բերման է ենթարկվել բաժին: Նա սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը