Լրահոս

18.12.2009 17:53


Վահան Շիրխանյան. «Կնիքը չարիք է»

Վահան Շիրխանյան. «Կնիքը չարիք է»

-Կնիքը չարիք է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։

Ինչպես հայտնի է, ՍԴՀԿ կնիքն այժմ Լյուդմիլա Սարգսյանի մոտ է։ Այսօր Վահան Շիրխանյանը հայտարարել է, որ տարիներ առաջ այդ կնիքը բոլորովին պատահական է հայտնվել Լ. Սարգսյանի մոտ։

-Ատենապետը գնացել է, գրասենյակի տեխնիկական աշխատող Լյուդմիլա Սարգսյանին է հանձնվել կնիքը, և կնիքն ունենալով՝ 4 ամիս հետո նա իրեն հռչակել է ատենապետ։

-Կնիքն այսօր հետաքրքիր է մի՛ անձի՝ Լուդմիլա Սարգսյանին. կնիքն իր մոտ է, ուրմեն ինքը նախագահ է։ Այդպիսի բան չի կարող լինել,- ասել է Վ. Շիրխանյանը՝ հայտարարելով, որ այս տարիների ընթացքում կնիքն օգտագործելով՝ կազմվել են արձանագրություններ, կուսակցականներ են հեռացվել, սառեցվել կամ դադարեցվել է նրանց անդամակցությունը և այլն.

-Կամայականությունը եղել է համատարած, դրա համար այս համագումարը Հնչակյան կուսակցությունը փրկել է վերջնական փլուզումից։

Օրեր առաջ կայացած արտակարգ համագումարում որոշում է կայացվել նաև չեղյալ համարել Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած ՍԴՀԿ-ի կողմից վերջին 5 տարիներին կայացված հեռացման, սառեցման, դադարեցման մասին բոլոր որոշումները, «որովհետև դրանք հակականոնագրային են եղել»։ Ստեղծվել է նաև հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի այդ տարիների ողջ գործունեությունը՝ կազմակերպական, ֆինանսական, կուսակցական, քաղաքական, և ներկայացնի իր եզրակացությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը