Ժ. Սեֆիլյանը կարծում է, որ ժողովուրդը հոգնել է կուսակցություններից
-Բազմիցս ասել եմ, և հիմա էլ կրկնում եմ, որ Հայաստանում կուսակցականության հիման վրա և կուսակցական դաշինքներ ձևավորելով այլևս հնարավոր չէ ինչ-որ լուծման հասնել,-այսպիսի կարծիք է հայտնել «Միացում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը,-այդ պատճառով է, որ մենք նախաձեռնել ենք «Սարդարապատ» շարժումը։ Այն, ըստ էության, լինելու է վերկուսակցական շարժում, ինչո՞ւ չէ, նաև անկուսակցականների շարժում։
Ժ. Սեֆիլյանի համոզմամբ՝ այդ դաշտում է, որ լինելու է լուծումը։
-Մեր ժողովուրդը հոգնել է կուսակցություններից։ Ոչ միայն հոգնել է, այլև չի՛ էլ ուզում լսել, թե ինչ է տեղի ունենում կուսակցությունների ներսում։ Երկու օր առաջ Հրազդանի ցեմենտի գործարանից 400 հայ բանվորի հեռացրել են աշխատանքից։ Ո՞ր կուսակցությունն է մտածում այդ մարդկանց մասին,-նկատել է Սեֆիլյանը։

7or.am