Լրահոս

18.12.2009 18:01


Արշակ Սադոյան. «Հանրային խորհուրդը բազմաթիվ կոնկրետ քայլեր է արել»

Արշակ Սադոյան. «Հանրային խորհուրդը բազմաթիվ կոնկրետ քայլեր է արել»

-Հանրային խորհուրդը բազմաթիվ կոնկրետ քայլեր է արել։ Օրինակ՝ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովը, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, Հանրային խորհրդի տնտեսական հանձնաժողովը բազմաթիվ առաջարկություններ են արել, մասնավորապես գազի գների, երկաթգծի հետ կապված հարցեր են բարձրացվել, բարձրացվել են նաև անմիջական խնդիրներ, որոնք, սակայն, լուծվում են առաջարկությունների մակարդակով, և նույնիսկ երբեմն դրա համար կարիք չկա անուններ տալու,- Հանրային խորհրդի աշխատանքներին անդրադառնալով՝ ասել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը։

Իսկ հարցին, թե արդյոք գործնականորեն հանրությունը զգո՞ւմ է այդ աշխատանքների օգուտը, Արշակ Սադոյանը պատասխանել է, որ նա, ով ցանկանում է զգալ, զգում է։ Նա նշել է, որ եթե խնդիրներ են ծագում, և իրենց դիմում են Հանրային խորհուրդը, դրանք քննարկում է, և հանձնաժողովները նույնիսկ չեն հասցնում։ Սակայն Ա.Սադոյանը ցավով նշել է, որ քանի որ Հանրային խորհրդի աշխատանքները հասարակական հիմունքներով են, շատ դժվար է լինում ծանրաբեռնված ժամանակ մարդկանցից պահանջել, որ իրենց հաճույքի և հանգստի հաշվին ինտենսիվ աշխատեն։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը