Ի. Մուրադյան. «ՀՀ ներկայիս նախագահը այն անձն է, որն ամենաքիչը կարող է լուծել Ղարաբաղի հարցը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Իգոր Մուրադյանը անդրադառնալով Արցախի հիմնախնդրի կարգավորման հնարավորությանը՝ ասել է, թե ՀՀ ներկայիսնախագահնայնանձնէ, որնամենաքիչըկարողէլուծելայդհարցը։
-Ներկայիս նախագահը ամենաքիչն է ի վիճակի իրագործել այդ հարցը։ Ես չէի ասի՝ լուծել, այլ՝ հանձնել ադրբեջանցիներին,-ընդգծել է նա։
Իգոր Մուրադյանն իր կարծիքը հիմնավորել է այն փաստով, որ ներկայիսնախագահնավելիկախյալէ, ունիպակասկամք, քաննախորդները։
-Նրա սոցիալական բազան շատ սահմանափակ է, ըստ էության՝ ընդհանրապես չկա։ Նրա թիմը պակաս որակավորված է, պակաս վճռական։ Այդ թիմը զգալիորեն բարոյալքված է և ապաքաղաքականացված։ Գործ ունենք աներևույթ խմբավորման հետ, իսկ բնակչության ճնշող մասը նույնիսկ չգիտի այդ մարդկանց անունները,-ասել է նա։
Քաղաքագետը նշել է նաև, որ երեկ Աստրախանում տեղի ունեցած նախագահների հանդիպումից պարզ է դառնում՝ Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված լինելով այլ խնդիրներով՝ ժամանակավոր դադար է վերցրել Ղարաբաղի խնդրի լուծումից, և շտապում է օգտվել ընձեռված հնարավորությունից:
Իգոր Մուրադյանի դիտարկմամբ' Ռուսաստանի նպատակը միայն համաձայնագրի ստորագրումն է, որով ԵԱՀԿ Մինսկի խմբին դուրս կմղի բանակցային գործընթացից:
-Այնպիսի տպավորություն է, որ Աստրախանում հանդիպել են ոչ թե երկրների, այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Ռուսաստանը փորձել է անել հնարավորը, սակայն չի կարողացել անել ոչինչ,-նշել է նա:
Քաղաքագետի խոսքերով՝ խաղն ընթանում է հօգուտ Ադրբեջանի, և քանի դեռ Հայաստանը ղեկավարում են այս իշխանությունները, Ռուսաստանը մեր բոլոր հարցերը լուծված է համարում:
Ի. Մուրադյան. «ՀՀ ներկայիս նախագահը այն անձն է, որն ամենաքիչը կարող է լուծել Ղարաբաղի հարցը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Իգոր Մուրադյանը անդրադառնալով Արցախի հիմնախնդրի կարգավորման հնարավորությանը՝ ասել է, թե ՀՀ ներկայիս նախագահն այն անձն է, որն ամենաքիչը կարող է լուծել այդ հարցը։
-Ներկայիս նախագահը ամենաքիչն է ի վիճակի իրագործել այդ հարցը։ Ես չէի ասի՝ լուծել, այլ՝ հանձնել ադրբեջանցիներին,-ընդգծել է նա։
Իգոր Մուրադյանն իր կարծիքը հիմնավորել է այն փաստով, որ ներկայիս նախագահն ավելի կախյալ է, ունի պակաս կամք, քան նախորդները։

7or.am