Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին:
Ողջունելով թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ սա լավ առիթ է լրատվամիջոցների և նրանց միջոցով թուրքական հասարակության համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումներին եւ դիրքորոշումներին:
Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:
Պատասխանելով հարցերին' նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որևիցե այլ խնդրի հետ կապելը անհեռատես է, քանզի դա հակառակ է ոչ միայն ձեռք բերված համաձայնությունների տրամաբանությանը, տառին եւ ոգուն, այլեւ՝ ողջ միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկխոսությունը սկսվել է փոխադարձ ըմբռնմամբ, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների համաձայնության մթնոլորտում, և այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ այն փակ շրջանակին, որտեղ մենք գտնվել ենք գործընթացը սկսելուց առաջ: ,Այն կողմը, որը կփորձի նախապայմաններ առաջ քաշել, իր վրա կվերցնի համապատասխան հետեւանքների ողջ պատասխանատվությունըե, - ասաց նախարար Նալբանդյանը:
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է թուրք լրագրողներին